Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25087.75+1.36 SSEC - 3952.13+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
22/09/2026  CBA:  USD - 363.46+0.02 GBP - 485.76+0.24
22/09/2026  CBA:  EURO - 416.74-0.31
22/09/2026  CBA:  GOLD - 50531-510 SILVER - 769.78+20.49
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ
24/10/2012 11:51
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է “Հայաստանի եւ Մոլդովայի սոցիալական ներդրումների հիմնադրամների զարգացման հեռանկարները” խորագրով խորհրդաժողով, որի շրջանակներում կքննարկվեն հիմնադրամների հեռանկարների վերաբերյալ գաղափարները, կներկայացվի միջազգային եւ տեղական փորձը:

Համաժողովի բացմանը մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է շարունակելու համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ` ակնկալելով բանկի հետագա աջակցությունը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման նոր, ընդլայնված օրակարգով ծրագրի մշակման եւ իրականացման գործում:

“Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի աշխատանքը եւ հետագա արդյունավետ գործունեության շարունակություն է ակնկալում: Հայաստանի համայնքների դեռ 60 տոկոսում կենսական կարևորություն ունի համայնքային ենթակառուցվածքների՝ ջրամակատակարարման համակարգերի, կրթական և առողջապահական հաստատությունների, համայնքային կենտրոնների վերանորոգումը, եւ մենք ակնկալում ենք հիմնադրամի աջակցությունը այդ խնդիրների լուծման գործում”,-նշել է փոխվարչապետը:

Համաժողովին մասնակցում են պաշտոնյաներ Հայաստանից և Մոլդովայից, մասնագետներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Համաշխարհային բանկի եւ այլ դոնոր կազմակերպությունների փորձագետներ:

22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
50531
-510
Արծաթ
769.78
+20.49