ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 26/10/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 26-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 405.30 դրամ մեկ դոլարի դիմաց:Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.26 դրամով և կազմել 524.05 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 12.89 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.73 դրամով և կազմել 653.26 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 120.02 դրամով և կազմել 22,354.16 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 1.74 դրամով և կազմել 418.02 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 62.62 դրամով և կազմել 20,484.25 դրամ մեկ գրամի դիմաց: