Պաշտոնական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64024.60-3.85 TOPIX - 3852.38-2.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24657.06-1.22 SSEC - 3959.34-1.70
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
08/06/2026  CBA:  USD - 368.53-0.01 GBP - 491.66-4.91
08/06/2026  CBA:  EURO - 424.73-4.25
08/06/2026  CBA:  GOLD - 51721-1563 SILVER - 860.85-9.8
ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
29/10/2012 10:35
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ

Սյունիքի մարզում պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթացել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Փոխվարչապետը նախ այցելել է Սիսիանի տարածաշրջանի Շամբ համայնք, որտեղ դպրոցի շենքի կառուցման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացվել է 47 մլն դրամ: Զեկուցվել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքների մոտ 60 տոկոսը կատարվել է, դպրոցի կառուցումն ավարտին հասցնելու համար աշխատանքները կշարունակվեն նաեւ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով:

Տեղեկացնվել է նաև, որ վերջնական փուլում են գտնվում Աղիտու-Շամբ 9,6 կմ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները: Պետբյուջեից այդ նպատակով հատկացվել էր 790 մլն դրամ: Զեկուցվել է, որ ասֆալտապատումն ամբողջությամբ ավարտված է, եւ մինչեւ հոկտեմբերի վերջ կավարտվեն նաեւ հարդարման աշխատանքները: Պետբյուջեից հատկացված 250 մլն դրամով ավարտվել է նաեւ մայրուղուց Քարահունջ համայնք տանող 2,3 կմ դժվարանցանելի ճանապարհի վերանորոգումը: Փոխվարչապետին ներկայացվել են կատարված աշխատանքները:

Այնուհետեւ Սյունիքի մարզպետարանում փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել: Քննարկվող հարցերը վերաբերել են սեփական եկամուտների հավաքագրմանը, 2013թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին, մարզում իրականացվող ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին:Ներկայացվել են մարզի համայնքներում սեփական եկամուտների կատարողականի ցուցանիշները, զեկուցվել է ծրագրերի ընթացքը:  

Փոխվարչապետը ծանոթացել է նաև Կապան քաղաքում տարբեր աղբյուրների` պետբյուջեի, համայնքի, բարերարների միջոցներով ներհամայնքային ճանապարհների բարեկարգման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
51721
-1563
Արծաթ
860.85
-9.8