Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՊԵԿ. Իրազեկում սոցիալական ծախսի հիմնավորման նպատակով հարկ վճարողի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրս գրման վերաբերյալ
19/12/2023 13:54
Կիսվել

ՊԵԿ. Իրազեկում սոցիալական ծախսի հիմնավորման նպատակով հարկ վճարողի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրս գրման վերաբերյալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականից փուլային եղանակով մեկնարկում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:  Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։

Կոմիտեն ծառայություն մատուցող հարկ վճարողներին տեղեկացնում է, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում, ֆիզիկական անձի կողմից իր և ընտանիքի անդամների համար կատարված սոցիալական ծախսերը հիմնավոր կհամարվեն և կարող են հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցվել, եթե այդ ծախսերի համար դուրս է գրվել ՀՀ հարկային օրենսգրքով և ՀՀ կառավարության 29 հունիսի 2023 թվականի N 1067-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ։

Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար ծառայություն մատուցողը պետք է կատարի հետևյալ քայլերը․

  1. Անհրաժեշտ է մուտք գործել «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգ և լրացնել ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթուղթ։
  2. Հաշվարկային փաստաթղթի ծառայություններ (աշխատանքներ) ստացող անձի տվյալներ հատվածում պետք է նշել «Ֆիզիկական անձ» նշատուփը, որից հետո կհայտնվեն լրացուցիչ դաշտեր։ Այդ դաշտերից անհրաժեշտ է նշել «ՀՀ քաղաքացի» նշատուփը և ընտրել սոցիալական ծախսի տեսակը՝ «առողջության ապահովագրություն (ապահովագրավճար), կրթական ծախս (ուսման վարձ)»։
  3. Այնուհետև անհրաժեշտ է լրացնել հետևյալ տվյալները․
  • եթե սոցիալական ծախսը կատարվել է հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձի համար, ապա «ծառայություն ստացող» և «սոցիալական ծախս կատարող» հատվածներում պարտադիր պետք է լրացնել հայտարարագիր ներկայացրած քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը և անձը հաստատող փաստաթղթի  տվյալները։
  • Եթե սոցիալական ծախսը կատարվել է ընտանիքի անդամի համար, ապա «ծառայություն ստացող» հատվածում պետք է լրացվեն ընտանիքի անդամի տվյալները (ՀԾՀ և անձը հաստատող փաստաթուղթ), իսկ «սոցիալական ծախս կատարող» դաշտում՝ սոցիալական ծախսը կատարած, այսինքն, հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձի տվյալները։ Նշենք, որ ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորվում է ֆիզիկական անձի կողմից հարկ վճարողին ներկայացված փաստաթղթրի հիման վրա (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ):
  1. Լրացված անձնագրային տվյալների ճշտությունը հնարավոր է տեսնել «ստուգել» կոճակի միջոցով։ Եթե անձնագրային տվյալներում լինեն անճշտություններ, ապա համակարգի կողմից կցուցադրվի հաղորդագրություն, և հնարավոր չի լինի դուրս գրել տվյալ հաշվարկային փաստաթուղթը։
14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41