Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ
02/11/2012 17:15
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ

Սինոփսիս Արմենիայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի համագործակցությունը հերթական հաջողությունն է արձանագրել:

Մեկ տարի առաջ կողմերը գործնական քայլեր էին կատարել` ստորագրած եռակողմ համաձայնագրից բխող նպատակների ուղղությամբ: Ստեղծվել էր կրթական առաջին լաբորատորիան, որի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել էր շուրջ 15 մլն. դրամ, իսկ Սինոփսիս Արմենիան Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային (ԵԿՏԱ) անվճար հիմունքներով տրամադրել էր էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական 20 փաթեթի հավաստագրեր: Նույն հիմունքներով՝ նույնքան հավաստագիր Սինոփսիսը տրամադրել է նաև այս տարի, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումը հասել է շուրջ 27 մլն. դրամի:

Հատկանշական է, որ «Կապի միջոցների միկրոէլեկրոնային սխեմաներ և համակարգեր» մասնագիտացման շրջանակներում իրականացվող Սինոփսիսի կրթական մոդելը ԵԿՏԱ ուսանողությանը թույլ կտա զգալ բուհ-արտադրություն կապը, ձեռք բերել բարձր արտադրողականություն երաշխավորող բավարար գիտելիքներ և հմտություններ: Ուսումնական մոդելի համաձայն` բակալավրական ծրագրի երկրորդ կուրսի ավարտին, ընդհանուր կրթական առարկաներից հիմնարար գիտելիքներ ստացած ԵԿՏԱ ՏՏ ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողները մրցութային կարգով կընդգրկվեն ծրագրում: Ընտրությունը կկատարվի Սինոփսիսի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջատար մասնագետների և ԵԿՏԱ արհեստավարժ դասախոսների կողմից:

«Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները և պարտավորեցնում լինել ճկուն` որակյալ կրթություն ստանալու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստ է աջակցել կյանքի մարտահրավերներն ընդունելու և գիտելիքով զինված ապագա կերտելու ուսանողների ձգտումը: Ընդլայնեք Ձեր իմացության սահմանները և ՏՏ ոլորտում առավել բարձր նշաձողի հասցրեք մեր երկրի վարկանիշը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գերկարևոր նախապայման է բարձրորակ և ժամանակակից պահանջներին բավարարող մասնագետների առկայությունը», – ասել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով. «Այս ծրագիրը ոլորտում տեսական գերժամանակակից գիտելիքներով և գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման համար եռակողմ համագործակցության փայլուն օրինակ է»:

«Կիրառվող բուհ-արտադրություն կրթական մոդելի կարևոր առանձնահատկություններից է նաև դրա ադապտացվելու հատկությունը կոնկրետ կիրառական բնագավառին, ինչը լավագույն ձևով դրսևորվում է կապի միջոցների և հեռահաղորդակցության ասպարեզի դեպքում», – նշել է ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն և ԵԿՏԱ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» համաբուհական ամբիոնի վարիչ պրոֆ. Վազգեն Մելիքյանը:

«Սինոփսիս Արմենիայի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեր համագործակցությունը մեծապես նպաստում և աջակցում է ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրերի բարելավմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսանողներին առաջարկելով նոր մակարդակի մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ հատկապես միկրոէլեկտրոնիկայի մասնագիտացման շրջանակներում, – ասել է ԵԿՏԱ ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հատկացրած ֆինանսական աջակցության շնորհիվ լսարանային տարածքը կհամապատասխանեցվի արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին, այն կապահովվի համակարգչային տեխնիկայով, ինչպես նաև կհատկացվեն ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձն ու հավասարեցված այլ վճարներ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52