
ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ 603 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին մեր հանրապետություն է ժամանել շուրջ 603 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 9.4%-ով: Ըստ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ինն ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 608.2 հազար մարդ: Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.4%-ով:
Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջիկության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: