ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ 350 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5204B130 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 350 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 350 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 350 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 222 004 653 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.3591 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.7500 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 դիլեր: