ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 05.11.12թ.-11.11.12թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով.
ՈՍԿԻ. գնման գին` 20549.05 (-130.65), բացթողնման գին` 22335.92 (-142.02),
ԱՐԾԱԹ. գնման գին` 385.81 (-1.62), բացթողնման գին` 419.36 (-1.75),
ՊԼԱՏԻՆ. գնման գին` 18692.84 (-480.45), բացթողնման գին` 20318.30 (-522.23),
ՊԱԼԱԴԻՈՒՄ. գնման գին` 7249.31 (-137.36), բացթողնման գին` 7879.68 (-149.31):