Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
«Կասպերսկի» ընկերության փորձագետները նոր միջհարթակային սպառնալիքներ են հայտնաբերել
03/01/2024 10:36
Կիսվել

«Կասպերսկի» ընկերության փորձագետները նոր միջհարթակային սպառնալիքներ են հայտնաբերել

«Կասպերսկի» ընկերության Սպառնալիքների հետազոտության և վերլուծության գլոբալ կենտրոնը (Global Research and Analysis Team — GReAT) 2023-ի վերջին հայտնաբերել է երեք արդիական միջհարթակային սպառնալիք։

MacOS օպերացիոն համակարգը թիրախավորող AMOS սթիլերի առաջին տարբերակը նկատվել է 2023-ի ապրիլին: Այն գրվել էր Go լեզվով և Telegram-ում վաճառվել «Վնասաբեր ԾԱ-ն որպես ծառայություն» մոդելով՝ ամսական հազար ԱՄՆ դոլարով։ Այժմ տարածվում է նոր տարբերակ, որը գրված է C լեզվով: Վարակման վեկտորը վնասաբեր գովազդն է: Չարագործները ստեղծում են տարածված ծրագրային ապահովմամբ կայքերի կրկնօրինակներ և գայթակղելով այնտեղ բերում օգտատերերին՝ խաբեությամբ ստիպելով նրանց ներբեռնել վնասակար DMG-ֆայլ: Այն բացելիս հայտնվում են իբր լեգիտիմ ԾԱ-ի տեղադրման հրահանգներ, որի քողի տակ սարք է թափանցում վնասաբեր ծրագիրը։ Այն հավաքում է բազմազան տեղեկատվություն: Հավաքված տվյալները փոխանցվում են գրոհողների կառավարման սերվեր, և յուրաքանչյուր զոհ ստանում է եզակի UUID-նույնացուցիչ:

Այսօր տարածված մեկ այլ սպառնալիք է Akira ծածկագրիչը, որն ուղղված է ինչպես Windows-ին, այնպես էլ Linux-ին: Վնասաբեր ծրագիրը վարակել է աշխարհով մեկ գտնվող ավելի քան 60 կազմակերպությունների սարքեր։ Որպես թիրախ գրոհողներն ընտրում են տարբեր, այդ թվում՝ մանրածախ առևտրի և կրթության ոլորտների խոշոր կազմակերպություններ։ Մի շարք հայտանիշներով Akira-ն նման է մեկ այլ հայտնի ծածկագրիչ Conti-ին. օրինակ՝ ունի բացառությունների ցուցակով նույնական պանակ, բայց միաժամանակ օգտագործում է կառավարման սերվերի (C2) յուրահատուկ մինիմալիստական ռետրո դիզայնով  վահանակ:

GReAT-ի փորձագետների կողմից հայտնաբերված վերջին սպառնալիքների թվում է FakeSG արշավը: Չարագործները տարածում են հեռավար հասանելիության  NetSupport RAT տրոյանը: Դրա համար նրանք վարակում են լեգիտիմ կայքերը, որպեսզի դրանք կեղծ ծանուցում ցույց տան։ Ծանուցման վրա սեղմելու դեպքում սարք է բեռնվում վնասաբեր ֆայլ, որը ցույց է տալիս բրաուզերը թարմացնելու անհրաժեշտության մասին կեղծ ծանուցում, իսկ ինքն այդ ընթացքում կապ է հաստատում չարագործների կառավարման սերվերի հետ: Հնարավորինս երկար աննկատ մնալու համար գրոհողներն անընդհատ փոխում են այն դոմենը, որտեղից ներբեռնվում է վնասաբեր ԾԱ-ն, սակայն ճանապարհը մնում է նույնը:

Մանրամասները և վերոնշյալ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու եղանակները՝ այստեղ:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36