![ՎՐԱՑԱԿԱՆ ԳԻՆՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 26%-ՈՎ](https://b24.am/pub/uploads/2012/11/wine_our_426785540.jpg)
ՎՐԱՑԱԿԱՆ ԳԻՆՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 26%-ՈՎ
2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանն արտահանել է 13 հազար 491,7 տոննա խաղողի գինի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշը կրճատվել է 26,5%-ով: Վրաստանի պաշտոնական աղբյուրների հավաստմամբ՝ հաշվետու ինն ամիսներին վրացական գինու արտահանումից ստացված հասույթն աճել է 18,4%-ով և կազմել 42,6 մլն ԱՄՆ դոլար:
Վրաստանը գինի և ալկոհոլային այլ խմիչքներ է արտահանում աշխարհի շուրջ 40 երկիր: Վրացական գինիների խոշորագույն ներմուծողներն են Ուկրաինան, Ղազախստանն ու Բելառուսը: