Տնտեսական

USD BUY - 382.50+0.00 USD SELL - 385.00-0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 442.00+2.00
OIL:  BRENT - 64.71-1.09 WTI - 62.60-0.93
COMEX:  GOLD - 3393.30+0.29 SILVER - 34.68+0.06
COMEX:  PLATINUM - 1093.00+1.33
LME:  ALUMINIUM - 2483.00+0.79 COPPER - 9621.50-0.13
LME:  NICKEL - 15395.00-0.28 TIN - 32018.00+2.04
LME:  LEAD - 1990.50+0.28 ZINC - 2701.50-0.18
FOREX:  USD/JPY - 142.92-0.77 EUR/GBP - 1.1412+0.32
FOREX:  EUR/USD - 1.1412+0.32 GBP/USD - 1.3545+0.17
STOCKS RUS:  RTSI - 1138.31+0.54
STOCKS US: DOW JONES - 42427.74-0.22 NASDAQ - 19460.49+0.32
STOCKS US: S&P 500 - 5970.81+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 37554.49-0.51 TOPIX - 2756.47-1.03
STOCKS CHINA:  HANG SENG - 23906.97+1.07 SSEC - 3384.10+0.23
STOCKS EUR:  FTSE100 - 8801.29+0.16 CAC40 - 7804.67+0.53
STOCKS EUR:  DAX - 24276.48+0.77
05/06/2025  CBA:  USD - 383.4-0.36 GBP - 520.5+1.46
05/06/2025  CBA:  EURO - 438.07+1.16
05/06/2025  CBA:  GOLD - 41474+329 SILVER - 423.42+0.84
2023թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունը նվազել է 19.5%-ով
10/01/2024 15:39
Կիսվել

2023թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունը նվազել է 19.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 17,536.0 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 19.5%-ով։

Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։ 2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

05/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.4
-0.36
Եվրո (EUR)
438.07
+1.16
Ռուբլի (RUR)
4.8569
-0.0417
Լարի (GEL)
140.45
-0.07
41474
+329
Արծաթ
423.42
+0.84