ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ` 1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26135135 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 922 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 902 մլն դրամ, ոչ մրցակցային` 20 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 429 125 434 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8096 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր: