Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ամերիաբանկ MyTour. Զբոսաշրջային փաթեթների ամրագրում բջջային հավելվածի միջոցով
16/01/2024 14:57
Կիսվել

Ամերիաբանկ MyTour. Զբոսաշրջային փաթեթների ամրագրում բջջային հավելվածի միջոցով

Ամերիաբանկն իր հաճախորդներին է ներկայացնում հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի համար եզակի լուծում` MyTour, որը հնարավորություն է ընձեռում ամրագրել զբոսաշրջային փաթեթներ MyAmeria հավելվածի միջոցով: MyTour-ի ինտեգրումը MyAmeria հավելվածում իրականացվել է Դիննո ընկերության հետ գործակցության շնորհիվ։

«Շուկայում արտագնա տուրերի ուղղությունների և առաջարկների աճին զուգահեռ ճիշտ և հենց ձեր կարիքներին համապատասխան փաթեթ գտնելը վերածվել է ժամանակատար և շատ ջանք պահանջող գործընթացի: MyTour-ի նպատակն է վերափոխել  ճանապարհորդության պլանավորման գործընթացն ու առաջարկել աննախադեպ՝ մեկ վայրում ամբողջական զբոսաշրջային փաթեթներ ուսումնասիրելու և ամրագրելու հնարավորություն»,- ասում է MyTour-ի պրոդուկտի մենեջեր Լիլիթ Հայրապետյանը:

Այս գործիքն իր տեսակի մեջ առաջինն է շուկայում, որն օգտատերերին թույլ է տալիս մեկ հարթակում ուսումնասիրել միաժամանակ տասնյակ տուր փաթեթներ՝ ընդլայնված գործառույթներով․ օգտատերը կարող է  փաթեթների գների ակնթարթային հաշվարկներ կատարել՝ փոխելով ճանապարհորդների կամ օրերի քանակը, թռիչքի օրը և այլն։ Իսկ վերջնական ընտրություն կատարելուց հետո հնարավոր է անմիջապես նույն հարթակում կատարել ամրագրում։

«MyTour-ի կարգախոսն է «app-ից ափ», ինչը լիովին համահունչ է մեր նպատակներին, քանի որ գործարկելով MyAmeria-ն՝ մենք ձգտում էինք հաճախորդների համար անել ավելին, քան պարզապես ավանդական բանկային ծառայությունների թվայնացումն էր, առաջարկել ֆինանսական և ոչ ֆինանսական մի շարք ծառայություններ մեկ հարթակում: Այս ճանապարհին մենք շարունակ կատարելագործում ենք հավելվածն ու նոր հնարավորություններ ավելացնում: Եվ սա դեռ միայն սկիզբն է»,- ասում է Ամերիաբանկի թվային վաճառքների և փորձառության բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը։

MyTour հարթակում այս պահին հասանելի են զբոսաշրջային փաթեթներ դեպի Եգիպտոս: Առաջիկայում փաթեթների աշխարհագրությունն ընդլայնվելու է, ավելանալու են նոր ուղղություններ։

«Դեպի Եգիպտոս փաթեթները տրամադրվում են առաջատար տուրիստական ​​օպերատորներից մեկի` Skytour-ի կողմից: Առաջիկայում մենք պլանավորում ենք նաև այս առումով ընդլայնել ծառայությունների ցանկը՝ առաջարկելով ոչ միայն նոր ուղղություններ, այլև տարբեր տուրիստական գործակալությունների փաթեթները մեկ հարթակում տեսնելու հնարավորություն։ Երկարաժամկետ պլանավորման տեսանկյունից մենք MyTour-ը տեսնում ենք որպես ճանապարհորդական էկոհամակարգ, որը կհեղափոխի այն, թե ինչպես են մարդիկ պլանավորում իրենց ճամփորդությունը և ճանապարհորդում՝ վերածելով յուրաքանչյուր ուղևորություն անհոգ ու հիշարժան փորձառության»,- ասում է Լիլիթ Հայրապետյանը:

Նոր ծառայությունը դեռևս հասանելի է միայն հավելվածի iOS օգտատերերի համար: MyTour-ը շուտով կգործարկվի նաև Android օգտատերերի համար։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am: Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52