
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 16/11/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 16-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 3230000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.75 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 31 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 30,600,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.01%, փակմանը` 8.00%, առավելագույնը`8.01%, նվազագույնը` 8.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.0065%: