ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39198138 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 70 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 50 մլն դրամ, ոչ մրցակցային` 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 970 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 899 875 750 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.2760 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր: