Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է «ՍՈՒՊԵՐ ՄԻՔՍ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ
23/11/2012 12:43
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է «ՍՈՒՊԵՐ ՄԻՔՍ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Սուպեր Միքս» նոր կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Նոր նախաձեռնության շրջանակում  յուրաքանչյուր միանվագ 500 և ավելի դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդի հաշվեկշռից գանձվում է 100 դրամ և տրվում է հնարավորություն լիցքավորման պահից սկսած դրական հաշվեկշռի դեպքում 7 օր շարունակ անսահմանափակ շփվել Beeline ցանցի ներսում: Լիցքավորված գումարի մնացած մասը բաժանորդը կարող է  օգտագործել կապի բոլոր ծառայությունների դիմաց այդ թվում շարժական ինտերնետի, միջազգային և միջքաղաքային զանգերի և այլ ծառայությունների համար:

«Սուպեր Միքս» սակագնային փաթեթին անցնելու համար անհրաժեշտ է հավաքել *110*08052# հրահանգը կամ ուղարկել “08052” բովանդակությամբ SMS 0674 կարճ համարին:

«Սուպեր Միքս» սակագնային փաթեթն աննախադեպ հնարավորություն է ընձեռում մեր բաժնորդներին շփվել Beeline ցանցում և չմտածել խոսակցության տևողության մասին:  Համոզված եմ, որ «ԱրմենՏել» ընկերության կողմից առաջարկվող այս սակագնային փաթեթը կարճ ժամանակահատվածում կարժանանա Beelinе բաժանորդների բարձր գնահատականին: Կյանքն ավելի վառ և հետաքրքիր դարձնելու նպատակով մենք որոշեցինք  Ֆեյսբուք սոցիալական ցանցում Beeline Armenia էջում մեկնարկել  նոր ֆոտոմրցույթ «Ամենագեղեցիկ զույգը» խորագրով: Մրցույթի հաղթողները կստանան սմարթֆոներ Samsung GT-I9003 Galaxy S «Սուպեր Միքս» սակագնային փաթեթի հետ միասին և կկարողանան գնահատել մեր նոր առաջարկի  առավելությունները»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ  Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Սուպեր Միքս» սակագնային փաթեթում ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ, դեպի Beeline բջջային և ֆիքսված ցանցեր, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS և MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline և ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ:

«Սիրելի համար» և «Բալանսի փոխանցում» ծառայությունը հասանելի չեն «Սուպեր Միքս» ՍՓ-ից:

«Սուպեր Միքս» ՍՓ վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում, իսկ մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08