Կրիպտո

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Կրիպտո փողերի լվացումը 2023թ․ նվազել է 30%-ով
16/02/2024 15:27
Կիսվել

Կրիպտո փողերի լվացումը 2023թ․ նվազել է 30%-ով

2023թ․ կրիպտո փողերի լվացման զգալի անկում է գրանցվել՝ 30%-ով, ասվում է Chainalysis-ի՝ բլոկչեյնով գործարքները վերլուծող ընկերության զեկույցում: Այս նվազումը մասամբ պայմանավորված էր կրիպտո շուկայում առևտրային ցածր ակտիվությամբ և մասամբ այն պատճառով, որ զեղծարարների համար ավելի դժվար է դառնում խուսափել հայտնաբերվելուց: 2023թ․ կրիպտոարժույթների միջոցով լվացվել է մոտավորապես 22.2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 31.5 մլրդ դոլարի դիմաց: Այս անկումը ավելի մեծ էր, քան գործարքների ընդհանուր ծավալների նվազումը, ինչը վկայում է այն մասին, որ շուկայական միտումներից բացի այլ գործոններ նպաստել են ապօրինի գործունեության կրճատմանը:

Չնայած այն ուշադրությանը, որ կրիպտոարժույթները ստանում են անօրինական գործողություններում, օրինակ՝ փողերի լվացման մեջ, դրանք կազմում են միայն շուրջ 1%-ը աշխարհում լվացվող ընդհանուր գումարի, որը գնահատվում է տարեկան մոտ 2 տրլոն դոլար:

Զեկույցն ընդգծում է կրիպտո փողերի լվացման համար օգտագործվող մեթոդների փոփոխությունները: 2023թ․ նկատվել է բլոկչեյն կամուրջների և առցանց խաղային հարթակների օգտագործման աճ՝ կրիպտոարժույթների լվացման համար, մինչդեռ 2022թ․ ապօրինի գործողություններն ավելի շատ կապված էին ծառայությունների հատուկ տեսակների և կենտրոնացված բորսաների հետ:

Հետաքրքիր է, որ ավելացել է ապակենտրոնացված ֆինանսավորման (DeFi) արձանագրություններին ուղղված ապօրինի միջոցառումների բաժինը: Այնուամենայնիվ, DeFi պլատֆորմների թափանցիկությունը դրանք դարձնում է պակաս պիտանի միջոցների շարժը թաքցնելու համար, համեմատած այլ մեթոդների:

Հատկանշական է, որ ՀԱՄԱՍ-ի նման ահաբեկչական կազմակերպությունները դժվարությունների են հանդիպել կրիպտոարժույթների օգտագործման հարցում՝ բլոկչեյն տեխնոլոգիայի թափանցիկության պատճառով: Lazarus Group-ը՝ հաքերային կազմակերպությունը, որը հիմնված է Հյուսիսային Կորեայում, հարմարեցրել է  հայտնաբերելուց խուսափելու լվացման իր տեխնիկան՝ օգտագործելով տարբեր արձանագրություններ, ինչպիսիք են միքսերները և խաչաձև շղթայական կամուրջները:

Զեկույցում նշվում է YoMix խառնիչի մասին, որը մեծ ճանաչում է ձեռք բերել հանցավոր խմբերի շրջանում, ինչպիսին է Lazarus Group-ը: Այնուամենայնիվ, կարգավորող ջանքերը՝ ներառյալ Sinbad-ի նման միքսերների պատժամիջոցները և անջատումը, ազդեցություն են ունեցել նրանց գործունեության վրա:

Chainalysis-ն ընդգծում է, որ հանցագործները, ինչպես Lazarus Group-ը, շարունակաբար զարգացնում են իրենց ռազմավարությունները՝ փողերի լվացման համար նոր կրիպտո ծառայություններն օգտագործելու համար: Սա ընդգծում է իրավապահների և կարգավորող մարմինների կողմից շարունակական ջանքերի անհրաժեշտությունը՝ այս զարգացող մարտավարությունից առաջ մնալու համար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58