ԿԱՅԱՑԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5202C130 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 200 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 200 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 200 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 082 615 029 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.7236 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.0300 տոկոս: Աճուրդին մասնակցել են 5 դիլեր: