ԴՈԼՉԵՆ ԵՎ ԳԱԲԱՆԱՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԵՋ
Իտալացի հայտնի դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան, ովքեր տնօրինում են Dolce & Gabbana նորաձևության տունը, մեղադրվել են հարկերի վճարումից խուսափելու մեջ: «Չվարված» հարկերի ընդհանուր գումարը գնահատվել է 500 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, հայտնի դիզայներների գործն ուսումնասիրվել է Միլանի դատարանում:
Հետաքննությունը պարզել է, որ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան D&G և Dolce & Gabbana ապրանքային նշանները վաճառել են իրենց իսկ սեփական Gado ընկերությանը՝ շուկայական արժեքից երեք անգամ ցածր գնով:
Եթե դիզայների մեղքն ապացուցվի, ապա նրանց սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: