Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
05/12/2012 11:50
Կիսվել

ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Դեկտեմբերի 4-ին Բրյուսելում տեղի է ունեցել Արեւելյան Գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը:

Նման ձեւաչափով հանդիպման նպատակն էր քննարկել Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ համագործակցության ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները եւ նախանշել անելիքները՝ մինչեւ 2013 թ. Վիլնյուսի գագաթաժողովը:

Հանդիպման սկզբում ԵՄ Ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անդրադարձել է Եվրոպական հարեւանության վերանայված քաղաքականությանը, որի շրջանակներում հատկապես կարեւորվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ գործընկեր երկրներում ձեռնարկվող քայլերը: Նշվել է, որ այդ ոլորտներում առաջընթացի հիման վրա է, որ ԵՄ-ն կիրառելու է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը: Հանձնակատարը հիշատակել է նաեւ, որ Եվրոպական հանձաժողովի նախագահ Ժ. Մ. Բառոզուն մեծապես տպավորված է Հայաստան վերջերս կատարած իր այցելությունից:

Փոխնախարար Մնացականյանը, իր ելույթում կարեւորելով Արեւելյան գործընկերության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման գործում, ընդգծել է, որ ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները առաջին հերթին կառուցվում են ընդհանուր արժեհամակարգի վրա: Նա շեշտել է, որ ԵՄ հետ ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա հիմնված բարեփոխումներ իրականացնելը Հայաստանի ներքին օրակարգի մասն է, եւ Արեւելյան գործընկերությունն ընձեռնում է դրանք խթանելու գերազանց հնարավորություն:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է մինչեւ 2013 թ. Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթաժողովը ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններն ավարտելու եւ առաջիկայում Ասոցացման օրակարգ ձեւավորելու շուրջ աշխատանքներ տանելու Հայաստանի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29