ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 05/12/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 5-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 5500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 8 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 20,700,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.00%, փակմանը` 8.05%, առավելագույնը` 8.05%, նվազագույնը` 8.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.0093%: