Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
06/12/2012 11:01
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով մայրաքաղաքում կոմունալ տնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները:

Նշվել է, որ այս տարվա ծրագրերով մայրաքաղաքում կատարվել է բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգում` համապատասխանաբար 30 և 22 հազար քմ ծավալով, նորոգվել է 15 հազար գծմ ջրթափ խողովակ: Նորոգվել է 14 հազար գծմ ջրամատակարարման ներքին ցանցի խողովակ:  3500 գծամետր էլ ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքներ են իրականացվել:

Այս տարի  մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աննախադեպ ծրագիր է իրականացվել. նորոգվել է  բազմաբնակարան շենքերի շուրջ 1315 շքամուտք, ևս 420 մուտքերի մալուխները վերականգնվել են  «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ միջոցով:

Այս տարի 111 կմ  նոր ցանց է անցկացվել մայրաքաղաքի 370 օբյեկտների, այդ թվում՝ փողոցների, կամուրջների, բակային տարածքների և այգիների, ինչպես նաև արձանների ու շենքերի ճակատային հատվածների գիշերային լուսավորությունն ապահովելու նպատակով:
Անձրևաջրերի կուտակումները բացառելու նպատակով կառուցվել է  2818 մետր ընդհանուր երկարությամբ անձրևատար:  

Ամենօրյա հսկողություն է իրականացվում մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների և բակային տարածքների մաքրությունն ապահովելու ուղղությամբ:

«Երևանի ավագանու տնտեսվարող սուբյեկտների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու մասին որոշումը հիմք ընդունելով` քաղաքապետի հանձնարարությամբ մենք հետևողական աշխատանք ենք տանում վարձակալներին ևս ներգրավելու ինչպես տարածքի բարեկարգման, այնպես էլ առաջիկայում ձնամաքրման աշխատանքներում»,-նշել է կոմունալ տնտեսության վարչության պետը:

Կառլեն Ղազարյանը տեղեկացրել է նաև, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում ձևավորվել են օպերատիվ շտաբեր, կազմվել է համապատասխան քարտեզ: Ձեռք են բերվել և արդեն իսկ վարչական շրջաններին են բաժանվել ձյան մաքրման համար անհրաժեշտ  պարագաներ: Պահեստավորվել է ավելի քան 1000 տոնա աղ և 1600 խմ ավազ, կարգաբերվել է 260 միավոր մեքենասարքավորում: Գույքագրվել և ներգրավվել է նաև շինարարական կազմակերպությունների տրամադրած տեխնիկան, խմբեր են ձևավորվել նաև պայմանագրային հիմունքներով:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69