Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՄԵՐԻԱ»-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ
07/12/2012 14:37
Կիսվել

«ԱՄԵՐԻԱ»-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ

«Ամերիա» ընկերությունների խումբը ձևավորել է ավանդույթ` Ամանորի շեմին կազմակերպելու բարեգործական աճուրդ` ուղղված հիվանդ երեխաների բուժմանը: Երրորդ տարին անընդմեջ Ամերիան համախմբում է հանրությանը` օգնության ձեռք մեկնելու այն մանուկներին, ովքեր գոյության ամենօրյա պայքար են մղում: 

Այս տարի «Ամերիա» ընկերությունների խումբը «Անտիկյան» պատկերասրահի աջակցությամբ միավորում է գործարար աշխարհի և ժամանակակից արվեստի ներկայացուցիչների ուժերը` միասնաբար օգնելու 15 երեխայի, ովքեր գրանցված են «Օգնեմ», «Նվիրիր կյանք» և «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում:

Բարեգործական աճուրդի ողջ հասույթը փոխանցվելու է  պատանեկան իդիոպաթիկ արթրիթ, հեմատոլոգիական և քաղցկեղային հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ և ունեն անհապաղ ֆինանսական աջակցության կարիք: Աճուրդը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 11-ին:

Աճուրդին կներկայացվեն ժամանակակից հայ անվանի արվեստագետների գործերը: Նրանց շարքում են Գափոն, Թենի Վարդանյանը, Մարինա Դիլանյանը, Արշակ Սարգսյանը, Ստեփան Վերանյանը, Սամվել Սաղաթելյանը, Արա Ալեքյանը, Սպարտակ Գևորգյան, Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը, Արմեն Գևորգյանցը, Սահակ Պողոսյանը, Արարատ Սարգսյանը, Սամվել Չիբուխչյանը, Անատոլի Պապանյանը, Սարգիս Համալբաշյանը, Լևոն Ազատյանը, Նորա Բադալյանը, Սերյոժա Վարդանյանը, Վահագն Համալբաշյանը, Ռաֆայել Մեգալլը:

Միջոցառման կազմակերպմանն աջակցել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը:

Այն բոլոր անհատները և կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը` կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400  բարեգործական հաշվեհամարին:

Կոչ ենք անում Հայաստանի բոլոր կառույցներին, անհատ անձանց` միանալ «Ամերիա» խմբի նախաձեռնությանը և հանդես գալ առանձին հանգանակությամբ: Միավորե’նք մեր ուժերը և գունավորենք այն երեխաների երազանքը, որոնց յուրաքանչյուր օրը լի է սպասումով, ովքեր ամեն օր կյանքի համար պայքար են մղում` սպասելով հրաշքի:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52