Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
14/12/2012 12:39
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ տարածքային զարգացման նախարար Իգոր Սլյունյաեւի հետ: Կողմերը քննարկել են ապակենտրոնացված մակարդակով, ինչպես նաև նախարարությունների միջեւ փոխգործակցության հարցեր:

Երկուստեք արձանագրվել է, որ վերջին տարիներին գործնական քայլեր են իրականացվում հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մասնավորապես, անդրադարձ է եղել հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովների անցկացմանը: Զրուցակիցները դրական են գնահատել 2011 եւ 2012 թվականներին կազմակերպված առաջին եւ երկրորդ համաժողովների արդյունքները: Արձանագրվել է, որ համաժողովները նոր թափ են հաղորդում երկու երկրների միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը եւ դրանց պարբերական անցկացումն առավել համակարգված եւ արդյունավետ կդարձնի ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը: Քննարկվել են նաեւ երրորդ համաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Կարեւորվել է համաժողովի շրջանակում գործընկեր տարածաշրջանների միջեւ գործնական շփումների, տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերը համակարգող աշխատանքային խումբը կքննարկի եւ կհստակեցնի համաժողովի օրակարգին եւ ձեւաչափին վերաբերող հարցերը:

Զրուցակիցները խոսել են նաեւ երկու երկրներում տարածքային զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին: Կարեւորվել է նախարարությունների միջեւ փորձի փոխանակման, փոխայցելությունների անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել նաեւ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի գործունեությանը, քննարկվել են խորհրդի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման հարցեր: Փոխվարչապետը ներկայացրել է նաեւ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հայեցակարգի վերաբերյալ հայկական կողմի նկատառումները, ըստ որոնց՝ առաջարկվում է շեշտը դնել միջռեգիոնալ համագործակցության վրա:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52