ԱՇԽԱՐՀՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 1 ՄԼՐԴ-Ի
Այս տարի, պատմության մեջ առաջին անգամ, ամբողջ աշխարհում զբոսաշրջիկների ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիարդը: Այս մասին հաղորդում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը:
Հատկանշական է, որ ընթացիկ տարում, չնայած համաշխարհային տնտեսության ընդհանուր անկայունությանը, աշխարհում զբոսաշրջիկների թիվը շարունակաբար աճել է: Այսօր տուրիզմին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 9%-ը:
Նշենք, որ 2011 թվականին իրականացվել էր 980 մլն միջազգային զբոսաշրջային փոխադրում: