Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
18/12/2012 11:10
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

ՀՀ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին հրավիրել էր արտահերթ նստաշրջան՝ գործադիրի սահմանած օրակարգով:

Կառավարությունը նստաշրջանի օրակարգում ներառել էր միջազգային համաձայնագիր, որով  փոփոխություն էր նախատեսվում «Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրում: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հիմնավորեց, որ բանկի կառավարիչների խորհուրդը, վնասներից ու ռիսկերից խուսափելու համար, նպատակահարմար է գտել բանկի հաշվարկային միավոր ճանաչել եվրոն: Ներկայում որպես այդպիսի միավոր է դիտարկվում Հատուկ փոխառության իրավունքը, սակայն բանկի գործարքների գերակշիռ մասն իրականացվում է եվրոյով եւ դոլարով: Այս տարբերությունը փոխարժեքի տատանման ժամանակ հանգեցնում է ֆինանսական կորուստների, ինչով պայմանավորված էլ առաջարկվող փոփոխությամբ կառավարիչների խորհուրդը կստանա բացառիկ իրավունք՝ փոփոխելու թե բանկի հաշվարկային միավորը, թե վերաբաշխելու կապիտալը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը օպերատիվ կառավարման առումով արդյունավետ համարեց նշված փոփոխությունը եւ պատգամավորներին առաջարկեց վավերացնել այն:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաև «Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանի տեղեկացմամբ՝ մշակվել է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան եւ սահմանում է 2013-2015 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղությունները:

Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը եւ ծախսերի արդյունավետությունը: Նշվածից զատ՝ համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի` եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը եւ տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով` համաձայն առաջարկվող ժամանակացույցի: Օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովը կշարունակի այսօրվա՝ դեկտեմբերի 18-ի նիստում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45