ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` դեկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20072283 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 750 000 000 դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 041 267 000 դրամ, հետգնված ծավալը` 750 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 586 374 528 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 15.5300 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ: