ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 20/12/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.98 դրամով և կազմել 405.52 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.76 դրամով և կազմել 536.62 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 13.19 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 2.94 դրամով և կազմել 659.33 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 431.37 դրամով և կազմել 21,707.89 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 14.19 դրամով և կազմել 408.99 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 233.29 դրամով և կազմել 20,821.32 դրամ մեկ գրամի դիմաց: