Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
21/12/2012 12:47
Կիսվել

ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) Հարավային Կովկասում մասնավոր հատվածի զարգացման ծրագիրը ստորագրել են  հուշագիր` ազդարարելով Հայաստանում զբոսաշրջության վիճակագրական հետազոտության մեկնարկը:

Հետազոտությունն իրականացվելու է 2013թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանի Բագրատաշենի, Մեղրիի, Այրումի և Բավրայի սահմանային անցակետերում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Շիրակ օդանավակայանի անցակետերում:

Հետազոտության նպատակն է իրականացնել հանրապետություն ժամանողների և հանրապետությունից մեկնողների շրջանում զբոսաշրջիկների վերաբերյալ հնարավորինս հավաստի տվյալների հավաքագրում, որոնք կբնորոշեն զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունը, ժամանման և մեկնման նպատակը, ճամփորդության կազմակերպման եղանակները, կատարված ծախսերը և զբոսաշրջիկների սեռատարիքային կազմը: Վերջնական զեկույցը նորացված տվյալներ կներկայացնի շուկայի հիմնական հատվածների վերաբերյալ, կհեշտացնի զբոսաշրջության զարգացման ազգային ռազամավարության վերանայումը և կխթանի զբոսաշրջության նոր փաթեթների մշակումը: Զեկույցը նաև կօգնի որոշել զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ կատարվելիք հետագա քայլերը և զբոսաշրջության ոլորտում վաճառքը, եկամուտները և հասույթը ավելացնելու հնարավորությունները: Հավաքագրված տվյալները կօգտագործվեն զբոսաշրջությանը վերաբերող տնտեսական ցուցանիշները հաշվելու և Հայաստանում զբոսաշրջային սատելիտային հաշիվ (Tourism Satellite Account) համակարգ ներդրելու համար: Վերջինս գնահատում է ոլորտի ապրանքներն ու ծառայություններն ըստ միջազգային դասակարգումներ՝ հնարավորություն տալով այլ երկրների հետ հավաստի համեմատություններ կատարել:

ԱՄՆ ՄԶԳ-ն իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով այս նախաձեռնության գլխավոր աջակիցն է: «Ի-Դի-Էմ-Սի»-ն 2012թ. ամռանը աջակցել է հետազոտության մեթոդոլոգիայի մշակմանը և ֆինանսավորելու է այս ծրագրի աշխատակազմի համալրման, իրականացման, տվյալների վերլուծության և զեկույցի հրապարակման փուլերը: Հետազոտության արդյունքները շահառուներին հնարավորություն կընձեռեն արձանագրել ոլորտում բարելավումները և որոշել այն բնագավառները, որտեղ Հայաստանի զբոսաշրջությունը հետագա աջակցության կարիք ունի: Վերջնական զեկույցը կհրապարակվի 2014թ.:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88