Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՎԻՉ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ. ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
24/12/2012 11:02
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՎԻՉ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ. ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

«Բիզնես 24» լրատվական նախագիծը նոր հարցում է իրականացրել հայ ուսանողների շրջանում` պարզելու համար, թե որտե՞ղ են ցանկանում աշխատել ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետները, և ո՞ր գործոններն են, որ առաջնային նշանակություն ունեն աշխատավայրի ընտրության հարցում:

Հայաստանի ապագա տնտեսագետների և ֆինանսիստների համար առավել գրավիչ գործատուների բացահայտման նպատակով կազմակերպված հարցմանը մասնակցել է շուրջ 300 ուսանող: Վերջիններս լրացրել են համապատասխան հարցաթերթիկ` նշելով պետական ու մասնավոր հատվածների այն կառույցների ու ընկերությունների անունները, որտեղ իրենք ցանկանում են աշխատել: Միևնույն ժամանակ, ուսանողներն առանձնացրել են այն հիմնական գործոնները, որոնք կարող են որոշիչ լինել աշխատանքի ընտրության հարցում:

Հարցման արդյունքներն այսպիսին են.

Պետական հատված. Ինչպես և սպասվում էր`Հայաստանի պետական կառույցներից ամենագրավիչ գործատուն ՀՀ կենտրոնական բանկն է

Ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետները պետական ոլորտում աշխատելու դեպքում առավելապես գերադասում են լինել ՀՀ կենտրոնական բանկի աշխատակից: Հարցմանը մասնակցած ուսանողներից գրեթե յուրաքանչյուր երկրորդը որպես պետական հատվածի գրավիչ գործատու նշել է ՀՀ կենտրոնական բանկը: Պետական հատվածի գրավիչ գործատուների առաջին եռյակում են նաև Պետական եկամուտների կոմիտեն և ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ուսանողները հետարքրքրված են նաև ՀՀ նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովում, կառավարության աշխատակազմում և Երևանի քաղաքապետարանում աշխատելու հեռանկարով:

Նախրդ հարցման արդյունքների համեմատ` Հայաստանի պետական հատվածի գրավիչ գործատուների վարկանիշը զգալի փոփոխության չի ենթարկվել:

Մասնավոր հատված. ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետների համար առավել գրավիչ են առևտրային բանկերը

Հարցման արդյունքներով` հայաստանյան առևտրային բանկերում աշխատելու ցանկություն է հայտնել հարցված ուսանողների շուրջ 35%-ը: Ապագա տնտեսագետների և ֆինանսիստների շրջանում առավել մեծ հարգանք են վայելում «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան»-ը, «Ամերիաբանկ»-ը, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը, «Անելիք Բանկ»-ը:

Նախորդ հարցման արդյունքների համեմատ` այս տարի աճել է ապահովագրական ընկերություններում աշխատել ցանկացողների թիվն, ինչն, անշուշտ, պայմանավորված է ԱՊՊԱ-ի ներդրման արդյունքում ապահովագրական շուկայի ակտիվացմամբ: Ապահովագրական ընկերությունների շարքում որպես առավել գրավիչ գործատու առանձնացել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը:

Հատկանշական է, որ հայ ուսանողներն իրենց մասնագիտական ունակությունների դրսևորման համար առավել գրավիչ են համարում նաև Հայաստանում գործող միջազգային աուդիտորական և խորհրդատվական կազմակերպությունները (KPMG, Grant Thornton):

Իր աշխատանքային գրավչությամբ ֆինանսական ոլորտին հաջորդում է հեռահաղորդակցության ոլորտը` ի դեմս այս ոլորտում գործող բջջային կապի երեք օպերատորների: Ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետների շուրջ 20%-ը ցանկություն է հայտնել դառնալ այս երեք ընկերություններից որևէ մեկի աշխատակից, ընդ որում` առավել մեծ գրավչություն ունի «Վիվա-Սել ՄՏՍ»-ը, այնուհետև` «Օրանժ Արմենիա»-ն և «ԱրմենՏել»-ը:

Նախորդ հարցման արդյունքների համամատ` այս տարի նվազել է սեփական բիզնեսը ստեղծելու մտադրություն ունեցող ուսանողների թիվը: Նման ցանկություն է հայտնել հարցմանը մասնակցած ուսանողների շուրջ 7%-ը: Միևնույն ժամանակ, մասնավոր հատվածում արդեն իսկ գործող և բիզնեսում զգալի հաջողություններ գրանցած ընկերություններում աշխատել ցանկացող ուսանողների գերակշիռ մասը կրկին գերադասել է ծառայությունների ոլորտը: Արտադրությունում կամ արդյունաբերական որևէ ընկերությունում աշխատելու ցանկության տեսանկյունից ուսանողների շրջանում գրանցվել է զգալի պասիվություն: Նման դրսևորումն, անշուշտ, բացատրվում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային խնդիրներով:

Նշենք նաև, որ հարցման արդյունքները նաև վկայում են, որ ապագա տնտեսագետների և ֆինանսիստների շրջանում զուտ հայկական կապիտալով ընկերություններում աշխատելու ցանկությունը շատ փոքր է: 

Աշխատանքի ընտրության հարցում որոշիչն աշխատավարձն է

Հայաստանի ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետների համար աշխատանքի ընտրության հարցում շարունակում է առաջնային լինել աշխատավարձը: Իրականացված հարցման արդյունքների համաձայն` ուսանողների 49%-ը աշխատավարձը նշել է որպես առաջնային և որոշիչ գործոն: Միևնույն ժամանակ, հարցմանը մասնակցած ուսանողների 23%-ը կարևորել է նաև գործատուի վարկանիշը, հեղինակությունն ու գործարար համբավը: Մասնագիտական ունակությունների դրսևորման հնարավորությունը որպես կարևոր հանգամանք առանձնացրել է ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետների 14%-ը:

Նշենք նաև, որ հարցվածների` տոկոսային հարաբերակցությամբ փոքր հատվածը աշխատանքի ընտրության հարցում որպես որոշիչ գործոն առանձնացրել է առաջխաղացման հնարավորությունը, վերապատրաստումները, ինչպես նաև արտերկիր գործուղվելու հնարավորությունը:

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26