HSBC. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԸ ԿՆՎԱԶԻ
Համաշխարհային տնտեսության աճը մեծապես կախված է Չինաստանից, ընդ որում՝ այն երկրները, որոնք սերտ տնտեսական հարաբերությունների մեջ են Չինաստանի հետ, առանձնանում են տնտեսական աճի մեծ ներուժով: Այսպիսի գնահատական են տվել HSBC բանկի փորձագետները՝ ներկայացնելով համաշխարհային տնտեսության զարգացումների վերաբերյալ իրենց դիտարկումները:
Բանկի կանխատեսումների համաձայն՝ 2012 թվականի արդյունքներով համաշխարհային տնտեսության աճը կկազմի 2,2%, իսկ 2013 թվականին ցուցանիշը կկազմի 2,1%: Միևնույն ժամանակ, ընթացիկ և հաջորդ տարիներին Չինաստանի տնտեսության աճը կկազմի համապատասխանաբար 7,8% և 8,6%: