Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ 78%-Ը ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
27/12/2012 17:25
Կիսվել

ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ 78%-Ը ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մարքեթինգի հայկական ասոցիացիան, Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ, հրապարակել է «Երևանցիները Երևանի մասին» հետազոտությունների արդյունքները:

Հարցման արդյունքների համաձայն՝ վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 78%-ը գնահատել է դրական, ընդ որում՝ 24%-ը լիովին դրական։ Փոփոխությունները «ավելի շուտ բացասական» են գնահատել հարցվածների 6%-ը, 4%-ը՝ ընդհանրապես բացասական։ 

Որպես Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիր՝ հարցման մասնակից երևանցիները թվարկել են առավելապես սոցիալական խնդիրները (գործազրկություն, գնաճ և այլն), իսկ որպես Երևան համայնքին առնչվող հիմնախնդիրներ մատնանշվել են աղբահանությունը՝ 22%, հասարակական տրանսպորտի խնդիրները՝ 21%, բնապահպանական խնդիրները՝ 14% և այլն։ Կոմունալ վարձերը խնդիր են հարցնածների 8%-ի կարծիքով, մաքրության պակասը՝ 4%-ի։ Հարցվածների 1%-ին խանգարում է շինարարությունը, նույնքանն էլ դժգոհ են ջրամատակարարումից։ 

Երևանի քաղաքապետարանի իրականացրած դրական փոփոխությունների առաջին տեղում կանաչապատ տարածքների ավելացումն է՝ կարծում են հարցված երևանցիների 18%-ը: 17%-ը համարում է բարեկարգ բակերի կառուցումը։  13%-ը նկատել են նոր նստարանները, 7%-ը՝ նոր խաղահրապարակները, ևս 2 տասնյակ դրական  փոփոխություններ գնահատվել են սակավ տոկոսներով։ 

Թեև կանաչապատումը դրական փոփոխություններում առաջատար դիրքում է, այդուհանդերձ, հարցվածների 41%-ը այս ոլորտում ակնկալում է առավել ակտիվ ծրագրեր։ Հարցված երևանցիների 29%-ը  ցանկալի միջոցառումների ցանկում երկրորդ տեղում է դասակարգել խաղահրապարակների կառուցումը, երրորդ տեղը 28-ական %-ով կիսում են մշակութային միջոցառումներն ու շաբաթօրյակները։ Մարզական միջոցառումներն առավել պարբերական է ցանկանում տեսնել հարցվածների 17%-ը։ 

Հետազոտողների՝ որպես Երևանի բնութագրիչներ առաջարկած կատեգորիաներում գերակշռում են գնահատականների դրական տոկոսները։ Երևանի մշակութային կյանքից գոհ է երևանցիների 32%-ը, լիովին բավարարված է 22%-ը։ Մշակութային կյանքը սակավ է բավարարում 9%-ին, ընդհանրապես չի բավարարում 7%-ին։  

Քաղաքային տրանսպորտը բավարար է 25%-ի համար, լիովին բավարարում է 13%-ին, ընդհանրապես չի բավարարում հարցվածների 21%-ին։

Կանաչապատ տարածքներն այստեղ էլ ամենաբարձր ցուցանիշն են արձանագրել՝ 40%-ը բավարարված է, ևս 26%-ը լիովին բավարարված է, դժգոհ է 4%-ը, սակավ դժգոհ է 7%-ը։

Երևանում վերջին մեկ տարում կատարված գիշերային լուսավորությունից դժգոհ է հարցվածների 1%-ը, բավարարված է երևանցիների 37%-ը և լիովին բավարարված է ևս 39%-ը։ Մնացյալը դժվարացել են պատասխանել կամ սակավ դժգոհ են։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը կողմ է, որ հասարակական վայրերում և հատկապես ուսումնական հաստատություններում ծխելն արգելվի։

Հարցվածները գնահատել են նաև Երևանի վարչական շրջանների աշխատանքները առանձին՝ ըստ կանաչապատման, լուսավորության, անվտանգության, մաքրության ցուցանիշների։ Առաջատար եռյակում են Կենտրոն, Ավան և Դավթաշեն վարչական շրջանները. մյուսները զիջում են միավորների սակավ տարբերությամբ։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2