ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ «ԻՆԳՈՍՏՐԱԽ»-ՈՎ
Իտալական խոշորագույն Generali ապահովագրական ընկերությունը մտադիր է մեծացնել իր մասնաբաժինը ռուսական «Ինգոստրախ» ապահովագրական ընկերության բաժնետիրական կապիտալում և հասցնել այն 38,5%-ի: Նշենք, որ այժմ իտալական ընկերությանն է պատկանում «Ինգոստրախ»-ի բաժնետոմսերի 19,2%-ը:
Ինչպես նշվում է Generali ընկերության հայտարարության մեջ՝ բաժնետոմսերի գնման հարցի շուրջ արդեն իսկ նախնական համաձայնություն է ձեռքբերվել չեխական PPF Group ընկերության հետ, որը և ներկայումս տնօրինում է «ցանկալի» բաժնետոմսերը: