
NESTLE-Ը ՄՏԱԴԻՐ Է ԳՐԱՎԵԼ ՉԻՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Շվեյցարիայում հիմնադրված, սննդամթերքի արտադրության ոլորտում հայտնի Nestle ընկերությունը մեկնարկել է Լատինական Ամերիկայում ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ակտիվների վաճառքի ծրագիր: Վաճառքի հիմնական նպատակը Pfizer Nutrition ընկերության գնման պաշտոնական թույլտվության ստացումն է:
Pfizer Nutrition-ի գնման շնորհիվ Nestle-ը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը զարգացող շուկաներում, և, մասնավորապես, Չինաստանում:
Ներկայում Nestle-ի մասնաբաժինը չինական շուկայում կազմում է 2,3%: Միևնույն ժամանակ, Pfizer-ի մասնաբաժինը Չինաստանում հասնում է 7,4%-ի:
Nestle ընկերությունը հիմնադրվել է 1866 թվականին և այժմ համարվում է սննդամթերքի և խմիչքների արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունն ունի 456 գործարան աշխարհի շուրջ 84 երկրում: