Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԼՈՒՐՋ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
11/01/2013 15:22
Կիսվել

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԼՈՒՐՋ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

Լայնամասշտաբ բարեփոխումների իրականացման փուլում Հայաստանն ակնկալում է Եվրամիության լուրջ աջակցությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ կայացած հանդիպման ժամանակ:

ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և այդ հարաբերությունների զարգացումը մեծապես նպաստել է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, տնտեսության, պետական կառավարման հաստատությունների զարգացմանը: Նա հավաստիացրել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարունակելու է հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կոնկրետ քայլերի մշակումն ու իրականացումը:  

Հովիկ Աբրահամյանը միանգամայն ընդունելի է համարել Երեւանում Հերման վան Ռոմպուի հայտնած այն միտքը, որ հնարավոր չէ Արեւելյան գործընկերությունից լիարժեք օգուտներ քաղել, եթե տարածաշրջանում շարունակաբար առկա է հակամարտության սպառնալիք եւ անկայունություն: Նա վստահեցրել է, որ Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը խորապես գիտակցում են այս խնդրի կարեւորությունը եւ պատրաստակամ են դիմակայելու հնարավոր բոլոր մարտահրավերներին, որ առկա են տարածաշրջանում:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Սիրիայում տիրող իրավիճակին: Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի խնդրանքով ԱԺ նախագահը պատմել է Հայաստանում ապաստանած հազարավոր սիրիահայ ընտանիքներին աջակցելու ՀՀ իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների ջանքերի, նրանց հոգսերը թեթեւացնելուն ուղղված քայլերի մասին:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45