
Bloomberg. Իլոն Մասկի կարողությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 37.3 միլիարդ դոլարով
Իլոն Մասկի կարողությունը միայն ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում աճել է 37.3 միլիարդ դոլարով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Սա Մասկի ամենախոշոր եկամտաբերությամբ շաբաթն է՝ 2022 թվականի մարտից ի վեր։
Ինչպես նշում է Bloomberg-ը, Մասկն այժմ զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ տեղը: Նրա կարողությունը գնահատվում է 202 միլիարդ դոլար: X-ի սեփականատերը մոտ է երկրորդ տեղին, որը զբաղեցնում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 203 միլիարդ դոլար կարողությամբ:
Ամենահարուստ մարդ աշխարհում շարունակում է մնալ Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 217 միլիարդ դոլար կարողությամբ: