
ԿԱՅԱՑԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ հունվարի 14-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52131149 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 1 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 647 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 547 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 100 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 901 767 748 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.7736 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.8885 տոկոս: Աճուրդին մասնակցել են 8 դիլեր և գանձապետական պահառուն: