
DEUTSCHE BANK. ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԳՆԵՐԻ ԱՃ
2013 թվականի առաջին կիսամյակում սպասվում է գունավոր մետաղների գների աճ՝ պայմանավորված Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպի արագացմամբ, ինչպես նաև արևմտյան երկրների տնտեսությունների կայունացմամբ: Նման կանխատեսում են ներկայացրել գերմանական Deutsche Bank-ի վերլուծաբանները, որոնք ամբողջ 2013 թվականը գունավոր մետաղների համար բնութագրել են, ընդհանուր առմամբ, որպես «թույլ լավատեսական»:
Կանխատեսվում է, որ 2013 թվականին պղնձի միջին գինը կկազմի 8125 ԱՄՆ դոլար՝ մեկ տոննայի դիմաց, 2014 թվականին 7500 ԱՄՆ դոլար, 2015 թվականին՝ 7250 ԱՄՆ դոլար:
Deutsche Bank-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ այս տարի կապարի մեկ տոննայի միջին արժեքը կկազմի 2187 ԱՄՆ դոլար, իսկ անագինը՝ 22875 ԱՄՆ դոլար:
Սպասվում է նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկաթի հանքաքարի գինը կաճի և կհասնի մեկ տոննայի դիմաց 170 ԱՄՆ դոլարի: