
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող շարժական և անշարժ գույքը` շենքեր, կայաններ, տաղավարներ, ջրատար և կոյուղու ցանց, ամբարձիչներ և այլն, 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել «MED A. KGmbH» ընկերությանը։
Որոշմամբ սահմանվել է, որ նշված գույքի տարեկան վարձավճարն առաջիկա յոթ տարվա համար կազմում է մեկ մլն դրամ, որն ուղղվելու է ՀՀ պետբյուջե։
Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում, ներկայացված գործարար ծրագրին համապատասխան, կազմակերպել մեծ տարողության մեքենաների (ավտոբուսների) արտադրություն` յոթ տարվա ընթացքում ներդնելով յոթ մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ։