Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՀՊՏՀ-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 70%-Ն ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
17/01/2013 16:49
Կիսվել

ՀՊՏՀ-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 70%-Ն ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

2012 թվականին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) վճարովի համակարգում սովորող ուսանողները ԲՈՒՀ-ի բյուջե են վճարել շուրջ 2,51 մլրդ ՀՀ դրամ՝ ապահովելով համալսարանի բյուջեի մուտքերի 70%-ը:

Ինչպես նշվում է ՀՊՏՀ տարեկան հաշվետվության մեջ՝  2012 թվականի վերջի դրությամբ համալսարանի փաստացի եկամուտները կազմել են 3,58 մլրդ ՀՀ դրամ` նախահաշվային 3,44 մլրդ ՀՀ դրամի դիմաց։ Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 305,8 մլն ՀՀ դրամ, գիտության գծով ֆինանսավորումը` 8,7 մլն ՀՀ դրամ:

Ըստ հրապարակված տվյալների՝ 2012 թվականին համալսարանի փաստացի ծախսերը կազմել են 2.73 մլրդ ՀՀ դրամ։ Նախահաշվային ծախսերի համեմատ տնտեսումը կազմել է շուրջ 212,7 մլն ՀՀ դրամ։

2012 թվականին համալսարանի աշխատավարձի ֆոնդը կազմել է 2.24 մլրդ ՀՀ դրամ: Գրասենյակային, տնտեսական, սննդի ձեռքբերման ծախսերը կազմել են 16,4 մլն ՀՀ դրամ, գործուղման և ներկայացուցչական ծախսերը՝ 11,7  մլն ՀՀ դրամ, էլեկտրաէներգիայի, վառելիքի, տրանսպորտի, կապի,  ջեռուցման և կոմունալ ծախսերը՝  65,1 մլն ՀՀ դրամ, հրատարակչական և տպագրական ծախսեր` 6,3  մլն ՀՀ դրամ:

Կապիտալ շինարարական և վերանորոգման, ինչպես նաև ընթացիկ վերանորոգման ծախսերը կազմել են 48,9 մլն ՀՀ դրամ։

Հաշվետու տարում ՀՊՏՀ-ի Ուսխորհրդին հատկացվել է 7,3 մլն ՀՀ դրամ։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12