Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-0.50
OIL:  BRENT - 70.78-3.39 WTI - 67.75-2.96
COMEX:  GOLD - 4068.30+2.25 SILVER - 59.73+3.13
COMEX:  PLATINUM - 1623.80+4.69
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.5-0.19 EUR/GBP - 1.1377-0.22
FOREX:  EUR/USD - 1.1377-0.22 GBP/USD - 1.3279+0.34
STOCKS RUS:  RTSI - 943.69-0.15
STOCKS US: DOW JONES - 52305.24-0.03 NASDAQ - 26040.03-0.66
STOCKS US: S&P 500 - 7483.23-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 68733.15-2.47 TOPIX - 4014.98+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 23055.03+0.76 SSEC - 4028.90-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10478.34-0.18 CAC40 - 8337.29-0.79
STOCKS EUR:  DAX - 25040.28+0.18
02/07/2026  CBA:  USD - 368.2+0.15 GBP - 490.88+3.18
02/07/2026  CBA:  EURO - 420.08+0.61
02/07/2026  CBA:  GOLD - 48411+770 SILVER - 689.56-6.23
2024թ.-ի մարտի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
16/05/2024 21:41
Կիսվել

2024թ.-ի մարտի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2024թ. մարտի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 746,481 մարդ, այդ թվում 214,481 պետական և 532,068 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.1% աճ։ Պետական աշխատողների 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.3% աճ, իսկ ոչ պետականի դեպքում՝ 6.3% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2024թ. փետրվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 128,277 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 124,144 է, որից պետական՝ 112,527, ոչ պետական՝ 11,617։

Մշակող արդյունաբերություն՝  88,220 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝  51,958 զբաղված, որից պետական՝ 26,943, ոչ պետական՝ 25,015։

Տեղեկատվություն և կապ՝ 44,380 աշխատակից, որից պետական՝ 2,100, ոչ պետական՝ 42,280։ Մասնավորապես Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 31,861 աշխատակից, որից պետական՝ 335, ոչ պետական՝ 31,526։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 39,031 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 34,479 զբաղված, որից բոլորը պետական։

Շինարարություն՝ 33,446 զբաղված, որից պետական՝ 257, ոչ պետական՝ 33,189։

Սպասարկման այլ ծառայություններ 29,650 աշխատակից, որից պետական՝ 1,486, ոչ պետական՝ 28,164։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 26,536 աշխատակից, որից պետական՝ 7,082, ոչ պետական՝ 19,454։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 5,878 զբաղված, որից պետական՝ 4,849, ոչ պետական՝ 1,029։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 23,807 աշխատակից, որից պետական՝ 9,895, ոչ պետական՝ 13,912։ Մասնավորապես մշակույթ և արվեստ՝ 10,472 զբաղված, որից պետական՝ 9,641, ոչ պետական՝ 831։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 23,285 զբաղված, որից պետական՝ 906, ոչ պետական՝ 22,379։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,443 աշխատակից, որից պետական՝ 8,854, ոչ պետական՝ 13,589։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 21,779 զբաղված, որից պետական՝ 3,560, ոչ պետական՝ 18,219։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,408 աշխատակից, որից պետական՝  1,550, ոչ պետական՝  15,858։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 11,841 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 10,602 զբաղված, որից պետական՝ 445, որ պետական՝  10,157։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,383 աշխատակից, որից պետական՝ 660, ոչ պետական՝ 7,723։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝  6,812 զբաղված, որից պետական՝ 3,669, ոչ պետական՝  3,143։

02/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.2
+0.15
Եվրո (EUR)
420.08
+0.61
Ռուբլի (RUR)
4.7211
+0.014
Լարի (GEL)
139.27
-0.01
48411
+770
Արծաթ
689.56
-6.23