2024-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 21.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,150.9 հազար լիտր գինի, որից 293.7 հազար լիտրը փրփրուն՝ «շամպայն» տեսակի։ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 21.1%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 34.3%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 28.1%-ով և կազմել 230.6 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն աճել է 8.1%-ով և կազմել 309.2 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 5%-ով՝ կազմելով 4,287.2 հազար լիտր։