ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 01/02/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 6005000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.75 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 17 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 32,100,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 9.00%, փակմանը` 9.00%, առավելագույնը`9.00%, նվազագույնը` 9.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 9.0000%: