
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ փետրվարի 4-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52032149 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 1 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 220 մլն 250 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 060 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 160 մլն 250 հազար դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 907 393 538 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.0936 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.2499 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն: