Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.4%-ը Երևանից է. 2024թ. հունվար-մարտ
19/06/2024 13:12
Կիսվել

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.4%-ը Երևանից է. 2024թ. հունվար-մարտ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 387.11 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 6 մլրդ դրամով կամ 1.58%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 814 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.4%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն աճել է 1-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 321.19 մլրդ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 82.99%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 6.22%-ով կամ 18.8 մլրդ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակը հետևյալն է՝ «Մոբայլ Սենթր Արթ», «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո»։

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 16.99% կամ 65.78 մլրդ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից պակաս է 12.94 մլրդ դրամով կամ 16.44%-ով։

Կոտայքի մարզը ներկայացված է 47 ընկերությամբ (-13 ընկերություն)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 12.73 մլրդ դրամ կամ 3.29%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 16.78%-ով կամ 2.57 մլրդ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Տրանսգազ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 32 ընկերությամբ (+4 ընկերություն): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 13.03 մլրդ դրամ կամ 3.37%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 13.58%-ով կամ 2.05 մլրդ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 13 ընկերությամբ (-9 ընկերություն)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 19.52 մլրդ դրամ կամ 5.04%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 8.06%-ով կամ 1.71 մլրդ դրամով։Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 29 ընկերությամբ (+7 ընկերություն)։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 9.65 մլրդ դրամ կամ 2.49%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 9.31%-ով կամ 0.82 մլրդ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 18 ընկերությամբ (փոփոխություն չկա)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.95 մլրդ դրամ կամ 1.02%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 28.98%-ով կամ 1.61 մլրդ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Շիրակի մարզը ներկայացված է 20 ընկերությամբ (+2 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.8 մլրդ դրամ կամ 0.98%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 31.64%-ով կամ 1.76 մլրդ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Բագարիո-Գոլդ» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (-1 ընկերություն)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.16 մլրդ դրամ կամ 0.30%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 68.21%-ով կամ 2.49 մլրդ դրամով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն Արմենիա Վայն ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 5 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.53 մլրդ դրամ կամ 0.14%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 60.51%-ով կամ 0.81 մլրդ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (+6 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.18 մլրդ դրամ կամ 0.31%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 95.56%-ով կամ 0.58 մլրդ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Պտղատու Այգի ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.29 մլրդ դրամ կամ 0.07%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 81.45%-ով կամ 1.27 մլրդ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։

Այլ՝ 1 ընկերություն, 72.3 մլն դրամ։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45