Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Բանկային գաղտնիք. Արտյուշ Խոդերյանը՝ ֆինանսական զեղծարարությունների և դրանցից խուսափելու մասին
24/06/2024 11:30
Կիսվել

Բանկային գաղտնիք. Արտյուշ Խոդերյանը՝ ֆինանսական զեղծարարությունների և դրանցից խուսափելու մասին

«Բանկային գաղտնիք» նախագծի շրջանակում Ինեկոբանկի Ռիսկերի կառավարման ծառայության ղեկավար Արտյուշ Խոդերյանը խոսել է ֆինանսական և այլ զեղծարարություննեռի դեպքերի մասին և թե ինչպես ապահովագրել ձեր հաշիվները:

Հայկական բանկային շուկայում վերջին տարիներին հատկապես շատ են օնլայն մոբայլ հավելվածներով կատարվող զեղծարարությունները, եիբ զեղծարարներին հաջողվում է ստանալ հաճախորդի իրական մուտքային տվյալները, մուտք գործել ու տիրապետել ֆինանսական միջոցներին: Ընդ որում՝ այսպիսով հնարավոր է նաև վարկեր ձևակերպել և այլն:

Տարածված է նաև զեղծարարության մեկ այլ, բայց ավելի հին տեսակ՝ քարտայինը: Այս դեպքում, ասենք, կատարվում են վճարումներ գոյություն չունեցող ծառայությունների դիմաց:

«Զեղծարարության դեմ պայքարն արդյունավետ է, երբ բանկն ու հաճախորդը գործում են փոխհամաձայնեցված: Այսինքն, կա գործողությունների, պարտականությունների, խորհուրդների շարք, որը յուրաքանչյուր կողմ պետք է կատարի ժամանակին ու բավարար ծավալով», – ասում է մասնագետն ու նկատում՝ բանկն այդ հարցում ունի լայնածավալ գործիքակազմ:

Ցանկացած պարագայում հաճախորդի գործոնը մեծ է: Այստեղ կարևոր է հաճախորդի իրազեկվածության ու ֆինանսական գրագիտության մակարդակը:

«Հաճախորդներին մենք անընդհատ հուշում ենք, որ նույնականացման համար անհրաժեշտ անձնական ու բանկային տվյալները հասանելի չդարձնեն երրորդ անձին: Այս դեպքում մենք նկատի ունենք նույնիսկ նաև ընտանիքի անդամներին, որովհետև այս թվային աշխարհում բավարար է այդ տվյալների միջոցով տվյալ հաճախորդի անունով բացեն հաշիվներ, ձևակերպեն վարկեր, կատարվեն գործարքներ, որոնց համար ֆինանսական պատասխանատվությունը հետագայում ստանձնում է հաճախխորդը, որովհետև իրենք են այդ բացթողումը թույլ տվել»:

Ինեկոբանկի Ռիսկերի կառավարման ծառայության ղեկավար Արտյուշ Խոդերյանը հիշեցնում է, որ բանկը հաճախորդից երբեք չի պահանջում գաղտնաբառեր, հետևաբար որևէ գործարքի իրականացման համար: Նույնիսկ եթե զեղծարարը ներկայանում է որպես բանկի աշխատակից, միևնույնն է, պետք չէ տրամադրել այդպիսի տվյալներ, բայց անպայման պետք է կապվել բանկի հետ՝ կանխելու զեղծարարությունը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52