ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԿՐՃԱՏՎԻ
Բրյուսելում կայացած Եվրամիության համաժողովի շրջանակներում ԵՄ երկրների առաջնորդները համաձայնության են եկել և հաստատել 2014-2020թթ.-ի բյուջեի կրճատման ծրագիրը: Հատկանշական է, որ Եվրամիության պատմության մեջ սա առաջին անգամն է, որ իրականացվում է բյուջեի կրճատում:
Ընդունված որոշման համաձայն՝ առաջիկա 7 տարվա ընթացքում ԵՄ բյուջեն չի գերազանցի 960 մլրդ եվրոն: Ընթացիկ 7-ամյա՝ 2007-2013թթ. բյուջեի համեմատ, նոր հաստատված բյուջեն կրճատվել է շուրջ 3%-ով:
Նշենք, որ առաջիկայում բյուջեի նախագիծը պետք է հաստատվի Եվրոպական խորհրդարանի կողմից: