ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 11/02/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 11-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 4,790,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.65 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 7 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 8,900,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.70%, փակմանը` 6.75%, առավելագույնը`6.75%, նվազագույնը` 6.70%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.7389%: