Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
545 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ` ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆԸ
14/02/2013 15:42
Կիսվել

545 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ` ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆԸ

Մեր երկրի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության 2013 թվականի ծրագրի համար կառավարությունը հատկացրել է 545 մլն ՀՀ դրամ:

Այս գումարից մոտ 328 միլիոն ՀՀ դրամը կուղղվի հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավմանը, արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորմանը, նպատակային շուկաներում հայկական ապրանքների առաջմղմանը և ներկայացմանը, միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորմանը, միջազգային ցուցահանդեսների մասնակցության ապահովմանն ու այլ նպատակների իրակացմանը։  Միևնույն ժամանակ, ավելի քան 30 մլն ՀՀ դրամ կուղղվի արդյունաբերության զարգացման հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի զարգացման միջոցառումներին, այն է` ինովացիոն համակարգի ձևավորմանը, ավելի քան 105 միլիոն ՀՀ դրամ` արդյունաբերության զարգացման աջակցության ծրագրերի կառավարմանը և համակարգմանը։   

Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրի իրականացմամբ հնարավոր կլինի արդյունավետ կազմակերպել արդյունաբերության զարգացման հիմնադրամի 2013 թվականի աշխատանքը, անդրազգային ընկերություններին ազատ գոտու հնարավորությունների ներկայացմամբ արտերկրում գումարել երեք շնորհանդես, 20 անդրազգային կորպորացիաների ներկայացուցիչների նույն նպատակով հրավիրել Հայաստան և այլն։  

Բացի այդ, կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լիազորել է ձևավորել աշխատանքային խումբ «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» (ԱՖԱԿ) ՓԲԸ հիմնադիր փաստաթղթերի կազմման, ընկերության գրանցման և արտոնագրման համար անհրաժեշտ գործընթացների իրականացման նպատակով։  

ԱՖԱԿ-ի ստեղծումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը։ Որպես արտահանում իրականացնող ընկերությունների աջակցման նոր գործիք` ԱՖԱԿ-ի հիմնական գործառույթն արտահանման վարկերի ապահովագրման գործիքի տրամադրումն է։ Նորաստեղծ կազմակերպությունն արտահանողին կամ նրան ֆինանսավորող բանկը կապահովագրի վարկառուի (փոխառուի) գնորդի չվճարման ռիսկից, բանկերի համար կստեղծի ապահովման նոր միջոցներ, կիջեցնի արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները և կընդլայնի ծածկույթը։  

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունված որոշումների վերաբերյալ նշել է, որ առաջին անգամն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետական բյուջեից ֆինանսական միջոցներ է հատկացնելու արդյունաբերությունը խթանելու համար։ 

«ՀՀ կառավարությունը պատրաստ է առարկայորեն օժանդակել այն ձեռնարկություններին, որոնք ի վիճակի են էապես ավելացնել իրենց արտադրանքի ֆիզիկական և արտահանման ծավալները։ Բոլոր այն ձեռնարկությունները, որոնք ունեն նման կարողություններ և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հայտ կներկայացնեն, կստանան պետական օժանդակություն  գործիքակազմով», – նշել է Տիգրան Սարգսյանը։

Նշենք, որ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հիմնական նպատակն է խթանել արդյունաբերության զարգացումը, նպաստել ներդրումների և արտահանման ծավալների մեծացմանը և ձևավորել երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի նոր շարժիչ ուժեր։ 

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75