Տնտեսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 441.00-1.00 EUR SELL - 446.00-2.00
OIL:  BRENT - 67.55+0.67 WTI - 63.43+0.68
COMEX:  GOLD - 3375.00-0.22 SILVER - 38.04+0.48
COMEX:  PLATINUM - 1348.40+0.57
LME:  ALUMINIUM - 2585.00+0.33 COPPER - 9724.50+0.04
LME:  NICKEL - 14929.00-0.53 TIN - 33420.00-0.68
LME:  LEAD - 1970.00-0.58 ZINC - 2765.50-0.77
FOREX:  USD/JPY - 148.66+0.87 EUR/GBP - 1.1591-0.46
FOREX:  EUR/USD - 1.1591-0.46 GBP/USD - 1.34-0.37
STOCKS RUS:  RTSI - 1131.85-2.13
STOCKS US: DOW JONES - 44785.50-0.34 NASDAQ - 21100.31-0.34
STOCKS US: S&P 500 - 6370.17-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 42633.29+0.05 TOPIX - 3100.87+0.58
STOCKS CHINA:  HANG SENG - 25339.14+0.93 SSEC - 3825.76+1.45
STOCKS EUR:  FTSE100 - 9309.20+0.23 CAC40 - 7938.29-0.44
STOCKS EUR:  DAX - 24293.34+0.07
22/08/2025  CBA:  USD - 382.62-0.08 GBP - 513.13-2.37
22/08/2025  CBA:  EURO - 443.72-2.2
22/08/2025  CBA:  GOLD - 41066-87 SILVER - 462.11+5.94
2024թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 18.8%-ով
08/07/2024 19:28
Կիսվել

2024թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 18.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,922.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 18.8%-ով։

Հիշեցնենք, որ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։

2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը։

2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

22/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.62
-0.08
Եվրո (EUR)
443.72
-2.2
Ռուբլի (RUR)
4.7389
-0.0335
Լարի (GEL)
141.5
+0
41066
-87
Արծաթ
462.11
+5.94